Ստել են, ստում են և ստելու են․ Նաիրի Սարգսյան

Ստել են, ստում են և ստելու են․ Նաիրի Սարգսյան

Thu, 21 May 2026 14:48:28 +0400


«Նիկոլ Փաշինյանն այնքան պրոֆեսիոնալ կերպով է ստում, որ դժվար է մեղադրել նրան հավատացողին։ Մենք պետք է անընդհատ հակաթեզեր բերենք, որպեսզի մարդիկ գիտակցեն ստի աստիճանը։

Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ, երբ նոր էր եկել իշխանության։ Խոսում էր, որ ձեռք են բերել Սու-25-եր։ Խոսում էր բանակի մարտունակության մասին և ասում էր․ «Սու-25-երը հաջողությամբ կատարեցին իրենց մարտական առաջադրանքը և խոցեցին բոլոր թիրախները»։

Այնուհետև ունեցանք 44-օրյա աղետալի պատերազմը, ապա տարբեր բաց աղբյուրներից, հայտարարություններից տեղեկացանք, որ Սու-25-երի ձեռք բերման պայմանագրերն առանց մարտագլխիկների էին։

Եթե չկար մարտագլխիկ, ի սկզբանե պայմանագրով նախատեսված էլ չէր, ինչո՞վ եք խոցել թիրախները։ Այսպես ստել է, ստում է և ստելու է», – նշել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան

Մշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով