Թրամփը «խստաբարո» անձ է անվանել Էրդողանին․ զրուցել են

Թրամփը «խստաբարո» անձ է անվանել Էրդողանին․ զրուցել են

Thu, 21 May 2026 15:30:40 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Ես շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ», – ասել է Թրամփը՝ Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում լրագրողների հետ զրույցում։

Նա ասել է, որ «շատ լավ հարաբերություններ» է ստեղծել Էրդողանի հետ, որը «խստաբարո մարդ» է։

«Կարծում եմ՝ նա իսկական դաշնակից է։ Ոմանք կասկածում են դրանում, բայց ես կարծում եմ, որ նա հիանալի դաշնակից է, և նրա ժողովուրդը հարգում է նրան», – հավելել է Թրամփը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Էրդողանն ԱՄՆ առաջնորդի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ հարաբերությունները, Սիրիայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային օրակարգը։

Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունների վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերը։

Էրդողանը տարածաշրջանում հրադադարի երկարաձգումը դրական զարգացում է անվանել։ Նա նշել է, որ վիճելի հարցերը կարող են լուծվել ռացիոնալ ճանապարհով, և Անկարան մտադիր է շարունակել աջակցել կառուցողական նախաձեռնություններին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կարճ ասած` ռադ եղեք, տգետներ

Կարճ ասած` ռադ եղեք, տգետներ Mon, 23 Nov 2026 11:50:31 +0400 ԵՐԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻՆ Սա հատված…

5 րոպե ago

Ինչ է եղել Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձնված գույքերի հետ

Ինչ է եղել Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձնված գույքերի հետ Mon, 23 Nov 2026 11:48:28 +0400…

7 րոպե ago

Անձի վիճակը վատթարացնող օրենքներին հետադարձ ուժ է տալու

Անձի վիճակը վատթարացնող օրենքներին հետադարձ ուժ է տալու Mon, 23 Nov 2026 11:45:48 +0400 Զարմանալի…

9 րոպե ago

Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը լուծելու բաց թողնված 49-ամյա հնարավորությունը

Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը լուծելու բաց թողնված 49-ամյա հնարավորությունը Mon, 23 Nov 2026 11:45:09 +0400 1977 թվականին…

10 րոպե ago

Առաջարկված Սահմանադրությունն ուղղված է երկու խնդրի լուծմանը

Առաջարկված Սահմանադրությունն ուղղված է երկու խնդրի լուծմանը Mon, 23 Nov 2026 11:43:51 +0400 ԱԼԻԵՎԻ ՊԱՀԱՆՋԸ…

11 րոպե ago

Սահմանադրությունը փոխելու հարց չկա, Ադրբեջանի պահանջը իրականացնողին փոխելու հարց կա

Սահմանադրությունը փոխելու հարց չկա, Ադրբեջանի պահանջը իրականացնողին փոխելու հարց կա Mon, 23 Nov 2026 11:39:04…

16 րոպե ago