Հինգշաբթի , 21 Մայիսի 2026

«Տաքուկ անկյուն»՝ ԵՄ հարկի ներքո․ Մերցը Կիևի հարցով առաջարկ ունի

«Տաքուկ անկյուն»՝ ԵՄ հարկի ներքո․ Մերցը Կիևի հարցով առաջարկ ունի

Thu, 21 May 2026 17:00:58 +0400


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը առաջարկել է Ուկրաինային տրամադրել ԵՄ-ի «ասոցացված անդամի» նոր կարգավիճակ՝ մինչև նրա լիիրավ անդամակցությունը, ըստ Der Spiegel-ի։

Նա իր տեսլականը ներկայացրել է այլ եվրոպացի առաջնորդներին ուղղված նամակում։

Մերցը նշում է, որ ԵՄ ընդլայնումը «աշխարհաքաղաքական անհրաժեշտություն» է, բայց նաև ընդունում, որ անդամակցության գործընթացը ձգձգվում է։

«Հետևաբար, ես համոզված եմ, որ մեզ նոր խթան է անհրաժեշտ Ուկրաինայի, Արևմտյան Բալկանների երկրների և Մոլդովայի համար», – նշել է նա։

Կանցլերի համոզմամ, Ուկրաինան գտնվում է հատուկ իրավիճակում, քանի որ պատերազմի մեջ է, բայց զգալի առաջընթաց է գրանցել անդամակցության բանակցություններում։

«Ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակը, որը Մերցը առաջարկում է Ուկրաինայի համար որպես ժամանակավոր լուծում, նախատեսում է Կիևին ավելի մեծ իրավունքներ և պարտավորություններ տրամադրել, քան թեկնածուները սովորաբար ստանում են ավանդական անդամակցության գործընթացում։ Դրանք ներառում են, մասնավորապես՝ մասնակցություն և քվեարկության իրավունք ԵՄ Խորհրդի և Եվրոպական Խորհրդի նիստերին, ինչպես նաև քվեարկության իրավունք չունեցող մասնակցություն Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի աշխատանքներին, աստիճանական ինտեգրում ԵՄ բյուջեին․
ԵՄ փոխադարձ օգնության և պաշտպանության մասին պայմանագրերի 42.7 հոդվածի Ուկրաինայի վրա տարածումը, որը կապահովի Ուկրաինայի անվտանգության որոշակի երաշխիքներ և կարտացոլի նրա պահանջմունքները, հատուկ մասնակցություն ԵՄ Արդարադատության դատարանում՝ Assistant Rapporteur պաշտոնով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի «խաղերը» Մոսկվայում չեն անցնում․ ի՞նչ են զգուշացրել ՌԴ ԱԳՆ-ում

Փաշինյանի «խաղերը» Մոսկվայում չեն անցնում․ ի՞նչ են զգուշացրել ՌԴ ԱԳՆ-ում Thu, 21 May 2026 09:30:42 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով