Լուկաշենկոն պատրաստ է ցանկացած վայրում հանդիպել Զելենսկու հետ

Լուկաշենկոն պատրաստ է ցանկացած վայրում հանդիպել Զելենսկու հետ

Thu, 21 May 2026 18:30:35 +0400


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ուկրաինայի կամ Բելառուսի ցանկացած վայրում՝ երկկողմ հարաբերությունները քննարկելու համար։

«Եթե նա [Զելենսկին] ցանկանում է ինչ-որ բան քննարկել, խորհրդակցել կամ որևէ այլ բան անել, խնդրեմ, մենք բաց ենք դրա համար։ Ես պատրաստ եմ հանդիպել նրա հետ ցանկացած վայրում՝ Ուկրաինայում կամ Բելառուսում և քննարկել բելառուսա-ուկրաինական հարաբերությունների հարցերը։ Եվ գուցե նույնիսկ քննարկել հեռանկարները։

Չգիտես ինչու՝ մենք քննարկելու բան ունենք ամերիկացիների, գերմանացիների, լեհերի, լիտվացիների և լատվիացիների հետ, բայց Ուկրաինայի հետ՝ ոչինչ», – ասել է Լուկաշենկոն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ են քննարկել Մաշալյանն ու Էրդողանը

Ինչ են քննարկել Մաշալյանն ու Էրդողանը Tue, 09 Jun 2026 11:30:58 +0400 Պոլսո Հայոց պատրիարք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով