Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Իմ հանդեպ տեղի ունեցողը Զելենսկու թելադրանքով է

Իմ հանդեպ տեղի ունեցողը Զելենսկու թելադրանքով է

Thu, 21 May 2026 18:39:51 +0400


Անդրանիկ Թևանյանը հավաք-երթից առաջ անդրադարձել է իր և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչող մեղադրանքներին՝ դրանք անվանելով կեղծ և անհիմն։ Նրա խոսքով՝ քաղաքական թիմը շարունակում է մնալ միասնական և չի պատրաստվում շեղվել իր որդեգրած ճանապարհից։

Թևանյանը հայտարարել է, որ իրենց կողմնակիցներին կոչ են անում ավելի համախմբված լինել:

Նա նաև պնդել է, թե իր դեմ իրականացվող գործողությունները պայմանավորված են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ազդեցությամբ։ Ըստ Թևանյանի՝ Ուկրաինայի ղեկավարությունը դժգոհ է եղել Դոնբաս կատարած իրենց այցից, որն իրականացվել էր տեղի հայ համայնքի հրավերով։

Քաղաքական գործիչը շեշտել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Դոնբաս կատարած այցի հիմնական նպատակը այնտեղ բնակվող հայերի հետ հանդիպումն էր։

«Այս լկտի մեղադրանքը պայմանավորված է Զելենսկու թելադրանքով: Տխրահռչակ Զելենսկին, որ Ուկրաինան ավերակների է վերածել ու իր երկիրը դարձրել մանրադրամ, երևանյան այցի ժամանակ խնդիր է դրել կոնկրետ իմ դեմ գործողություն անելու»,-ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկու վարկանիշը բարձրացել է Թրամփի հետ կոնֆլիկտից հետո

Զելենսկու վարկանիշը բարձրացել է Թրամփի հետ կոնֆլիկտից հետո Wed, 21 Oct 2026 00:15:49 +0400 Դոնալդ …