Երկուշաբթի , 16 Նոյեմբերի 2026

Ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդուն

Ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդուն

Thu, 21 May 2026 23:45:20 +0400


Մայիսի 19-ին՝ ժամը 20․30-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով Հայանիստ գյուղ մեկնած շտապօգնության անձնակազմին բուժառուն սպառնում է՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական գործողություններին։

Հայանիստ մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ ոչ սթափ 49-ամյա տղամարդը շտապօգնության աշխատողներից պահանջել է կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհամատեղելի են նրանց գործառույթների հետ, հնչեցրել է սպառնալիքներ՝ շտապօգնության աշխատողների մոտ առաջացնելով վախի և տագնապի զգացողություն։

49-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խամենեին բանակին արտոնեց՝ հարվածե՛լ առանց սահմանափակումների

Խամենեին բանակին արտոնեց՝ հարվածե՛լ առանց սահմանափակումների Thu, 12 Nov 2026 14:00:46 +0400 Իրանի գերագույն առաջնորդ …