Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Կարապետյանն ասաց՝ ինչ են առաջարկել բանտախցում

Կարապետյանն ասաց՝ ինչ են առաջարկել բանտախցում

Fri, 22 May 2026 12:58:51 +0400


«Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանին քիչ առաջ ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրեցին նրա նախկին հայտարարությունը, ըստ որի՝ կալանքի հինգերորդ օրը իրեն առաջարկել էին քաղաքականությամբ չզբաղվելու դիմաց խնդիրների լուծում։ Հարցին, թե ով է նման առաջարկ արել և ինչ պայմաններով, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը պատասխանեց, որ խոսակցությունը տեղի է ունեցել արդեն բանտախցում, իսկ միջնորդներն եղել են Մոսկվայում գտնվող իր ծանոթները։

Կարապետյանի խոսքով՝ մինչ այդ ևս փորձեր եղել են իրեն համոզելու։ Նա նշեց, որ դեռևս մինչև ձերբակալությունը, երբ իր տան մոտ մեծաթիվ ուժայիններ էին հավաքվել, իրեն բարձր մակարդակով առաջարկել են հանդիպել ու հայտարարություն անել, թե իրենք չեն պատրաստվում պաշտպանել եկեղեցուն։ Նրա պնդմամբ՝ այդ քայլից հետո խոստացել են վերադարձնել ՀԷՑ-ը:Սակայն, ինչպես ընդգծեց Կարապետյանը, ինքը հրաժարվել է ընդունել այդ առաջարկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սամվել Կարապետյանն ասաց՝ ինչ են պատրաստվում անել

Սամվել Կարապետյանն ասաց՝ ինչ են պատրաստվում անել Mon, 08 Jun 2026 04:31:12 +0400 «Վստահ եղեք, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով