Անվճար տեղերի քանակը պակասել է, վճարովիները՝ ավելացել
Fri, 22 May 2026 16:15:50 +0400

Բուհերի ընդունելության 2-րդ փուլի հայտագրման արդյունքների համաձայն՝ գրանցվել է 16 հազար 482 դիմորդ։ Արդյունքում Գնահատման և թեստավորման կենտրոնն անցկացնելու է 21 հազար 130 դիմորդ-քննություն։ Կառավարության կողմից այս տարվա համար հաստատվել է 2133 անվճար և 10587 վճարովի։ Իսկ նախորդ տարի անվճար տեղերը եղել են 2142, իսկ վճարովի՝ 9998։ Այս մասին հայտնեց Կարո Նասիբյանը։
Դիմորդների ընդհանուր թվով առաջին տեղում Երևանի պետական համալսարանն է, երկրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, այնուհետև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարան և այլն։
Գնահատման և թեստավորման կենտրոնի հրապարակած ժամանակացույցի համաձայն՝ հունիսի 12-ին կկայանան «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», հունիսի 16-ին՝ «Օտար լեզուներ»/անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն/, հունիսի 19-ին՝ «Մաթեմատիկա», հունիսի 23-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», հունիսի 26-ին՝ «Քիմիա», «Ռուսերեն», հունիսի 30-ին՝ «Ֆիզիկա», «Հայոց պատմություն» առարկաներից քննություններ։ Հաջորդիվ անցկացվելու են լրացուցիչ քննությունները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր