Կրեմլի ոտքը «գազին» է․ Փաշինյանի մեղքով գազը կթանկանա, կլինեն այլ կորուստներ

Կրեմլի ոտքը «գազին» է․ Փաշինյանի մեղքով գազը կթանկանա, կլինեն այլ կորուստներ

Fri, 22 May 2026 17:30:19 +0400


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ չմասնակցել Ղազախստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, «որոշակի ազդանշան» է Երևանի առաջնահերթությունների մասին։

Այս մասին «Վեստիի» հետ հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ռուսական պատվիրակության Աշխաբադ կատարած այցի ընթացքում։ Բացի այդ, Օվերչուկը ընդգծել է, որ Մոսկվան չի կարող անտեսել Հայաստանի ԵՄ-ի հետ ինտեգրման ուղեգիծը, մի կառույցի, որը, նրա կարծիքով, ձեռք է բերում Ռուսաստանի նկատմամբ թշնամանք ցուցաբերող ռազմաքաղաքական դաշինքի բնութագրեր։ Ռուսաստանի փոխվարչապետը նաև հայտարարել է, որ Հայաստանը կարող է կորցնել մի շարք արտոնություններ, բախվել մաքսային տուրքերի, գազի և էներգակիրների գների բարձրացման։

«Նրանք պարզապես պետք է հասկանան, թե ուր են իրենց տանում։ Ակնհայտ է, որ մաքսատուրքեր կմտցվեն, իսկ գազի և էներգիայի գները կփոխվեն։ Նրանք կկորցնեն իրենց որոշ առավելություններ։ Հնարավոր է՝ որոշները ստանան, կամ գուցե՝ ոչ», – ասել է Օվերչուկը։

Ավելի վաղ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կտրուկ քննադատել էր Փաշինյանին, նշելով, որ նա Ռուսաստանի բարեկամությանը պատասխանում է ցինիկ, ստոր և անպարկեշտ քայլերով։ Նա նաև հիշեցրել էր, որ ՌԴ-ն անհամեմատ արտոնյալ պայմաններով գազ է տրամադրում Հայաստանին։

Ավելի վաղ Հայաստանին վաճառվող ռուսական գազի հետ կապված բացառիկ արտոնության վերաբերյալ հայտարարություն էր արել նաև ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն, իսկ նրանից առաջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առողջապահության նախարարի զուգահեռ իրականություններն ու իշխանականների՝ ընդդիմադիրին «գրողի ծոց» ուղարկելը

Առողջապահության նախարարի զուգահեռ իրականություններն ու իշխանականների՝ ընդդիմադիրին «գրողի ծոց» ուղարկելը Fri, 22 May 2026 20:13:15 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով