Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Եվրոպայի խաղաղությունն արդեն անհնարին է․ Չեխիայի նախագահ

Եվրոպայի խաղաղությունն արդեն անհնարին է․ Չեխիայի նախագահ

Fri, 22 May 2026 19:30:35 +0400


Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել է, որ Եվրոպայի համար խաղաղությունն արդեն ինքնին հասկանալի կատեգորիա չէ, որ այդպես էլ պետք է լինի։

Այս մասին նա ասել է Globsec միջազգային ֆորումի ժամանակ, ինչպես հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը։

Չեխիայի նախագահը նշել է, որ խաղաղության հիմքերը եվրոպական ցամաքում ներկայումս կարիք ունեն պաշտպանության, հոգացողության եւ զորակցության։ «Այն դասը, որ պետք է քաղենք ներկայիս իրականությունից, թերեւս այն է, որ Եվրոպան մնացել է միայնակ եւ պետք է լինի բավական չափով ուժեղ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա միայն ինքն իր ոտքերի վրա կանգնած մնալ»,- ասել է Պետր Պավելը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չորս հագեցած տուրիստական ամիս

Չորս հագեցած տուրիստական ամիս Sat, 14 Nov 2026 14:45:11 +0400 ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ …