Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Դոնալդ Թրամփի որդու նախկին կնոջ մոտ կրծքագեղձի քաղկեղ է հայտնաբերվել

Դոնալդ Թրամփի որդու նախկին կնոջ մոտ կրծքագեղձի քաղկեղ է հայտնաբերվել

Sat, 23 May 2026 00:00:41 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Դոնալդ-կրտսերի նախկին կնոջ՝ Վանեսա Թրամփի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել։ Նա արդեն սկսել է բուժումը։ Այս մասին սոցկայքի իր էջում գրել է Վանեսա Թրամփը։ Նա հայտնել է, որ ներկայումս կենտրոնացած էր վերականգնողական թերապիայի վրա եւ որքան հնարավոր է, շատ ժամանակ է անցկացնում ընտանիքի եւ երեխաների հետ։

Վանեսան երախտագիտություն է հայտնել բժիշկներին եւ հարազատներին ու մտերիմներին, ովքեր իրեն աջակցել են վերջին շաբաթներին։ Վանեսա Թրամփը նաեւ խնդրել է, որ հարգեն իր եւ ընտանիքի անդամների՝ մասնավոր կյանքի իրավունքը՝ իր բուժման ընթացքում։ Հիշեցնենք, որ նրան վերջին ամիսներին մի քանի անգամ տեսել էին հայտնի գոլֆի մարզիկ Թայգեր Վուդսի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփի ունեցվածքն աննախադեպ աճ է ունեցել

Թրամփի ունեցվածքն աննախադեպ աճ է ունեցել Fri, 03 Jul 2026 17:00:45 +0400 The Washington Post …