Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

«Հրապարակ»․ Փաշինյանն անհանգիստ է իր անվտանգության ապահովման համար

«Հրապարակ»․ Փաշինյանն անհանգիստ է իր անվտանգության ապահովման համար

Sat, 23 May 2026 08:30:12 +0400


Նիկոլ Փաշինյանը խիստ մտահոգված է իր անվտանգության հարցերով։ Նա շատ է վախեցել դիմակավորված «արցախցիների» տեսանյութից, բայց քանի որ շատ է ուզում վերընտրվել եւ դրա համար այլ ճանապարհ չի տեսնում, քան իր մրցակիցների հասցեին լուտանքներ տեղալն է, անում է դա, բայց նաեւ հասկանում է, որ այս փուլում իր թշնամիների բանակը մեծացրել է, իրեն ատողների կայուն բանակ է ձեւավորվել եւ դա հղի է վտանգներով։

Մեր աղբյուրն ասում է, որ նա հատկապես անհանգիստ է մայիսի 28-ի միջոցառումների հետ կապված։ Նա անհանգստանում է, որ իր նախընտրական քարոզարշավի առանցքային իրադարձություններից մեկը կարող է խափանվել եւ իր անվտանգությունն ապահովելն այդ օրը շատ բարդ է լինելու։ Նա այնքան է հայ հանրության նուրբ զգացումները տրորել եւ այնքան շատ մարդու է անպատվել ու վարկաբեկել, մասնավորապես Արցախից բռնի տեղահանվածների հասցեին է գռեհիկ խոսել, նրանց հետ հրապարակային կոնֆլիկտներ է հրահրել, բղավել՝ «ինչու դու չես զոհվել», որ ենթադրում է՝ այդ օրը ամբոխից կարող են մի երկու քար նետել իր ուղղությամբ, ուստի խստիվ հրահանգել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին և ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները «կայուն անվտանգություն» ապահովելու համար։

Մենք տեղեկացանք, որ նախապես կազմում են ստուգված, հավատարիմ ու վստահելի մարդկանցից կազմված ցուցակ, որոնք կկարողանան մոտենալ Փաշինյանին և հարցեր տալ կամ զրուցել՝ «վարչապետի և բնակչության միջև բաց շփման» պատրանք ստեղծելու համար։ Հրահանգվել է նաեւ ամեն ինչ անել, որ ագրեսիվ քաղաքացիների մուտքը բացառվի տարածքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը կարողանալո՞ւ է թեկուզ ամենահասարակ օրինագծերն անցկացնել ԱԺ-ում

Փաշինյանը կարողանալո՞ւ է թեկուզ ամենահասարակ օրինագծերն անցկացնել ԱԺ-ում Mon, 08 Jun 2026 15:15:02 +0400 Ազգային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով