Երկուշաբթի , 25 Մայիսի 2026

Թուրքիա-Իսրայել պատերազմն անխուսափելի է՞․ ինչ է զգուշացրել հրեա նախարարը

Թուրքիա-Իսրայել պատերազմն անխուսափելի է՞․ ինչ է զգուշացրել հրեա նախարարը

Sat, 23 May 2026 15:00:03 +0400


Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոհարը հարցազրույց է տվել իսրայելական «Սրուգիմ» լրատվական կայքին, որտեղ անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին։ Նա նշել է, որ Թուրքիան պետք է համարվի թշնամի պետություն, քանի որ Անկարան կարող է լինել Իսրայելի հաջորդ խոշոր տարածաշրջանային մրցակիցը։

Ըստ նրա՝ եթե Թուրքիան ընտրի Իսրայելի հետ հակամարտության ուղին, ապա այդ դեպքում շատ ծանր գին կվճարի։

«Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, անկասկած, շատ ծանր գին կվճարի։ Իսրայելը գիտի ինչպես պաշտպանվել և ինչպես վնասել նրանց, ովքեր վնասում են իրեն»,- Զոհարի խոսքերն է մեջբերում Ermenihaber-ը։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքին, ըստ որի, բանակ կստեղծի Իսրայելը նվաճելու համար, նա նշել է, որ չնայած Էրդողանը կոշտ քննադատություններ է հնչեցնում Իսրայելի կառավարության հասցեին, բայց նա որևէ հրապարակային հայտարարություն չի արել Իսրայելին պատերազմ հայտարարելու մասին։

Նախարարը խոսքի մեջ մատնանշել է Իրանին՝ ասելով.

«Կային իրանցիներ, որոնք նույն բանն էին մտածում, տեսեք, թե որտեղ են նրանք հիմա։ Եթե թուրքերը նույն բանը մտածեն, ապա նրանք շատ ավելի վատ վիճակում կհայտնվեն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսրայելցի նախարարը նվաստացրել է օտարերկրյա պատանդներին․ միջազգային սկանդալ է

Իսրայելցի նախարարը նվաստացրել է օտարերկրյա պատանդներին․ միջազգային սկանդալ է Wed, 20 May 2026 21:30:47 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով