Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Հզոր հարվածին հաշված ժամեր են մնացել․ Պուտինի հրամանն է

Հզոր հարվածին հաշված ժամեր են մնացել․ Պուտինի հրամանն է

Sat, 23 May 2026 22:46:34 +0400


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը, հնարավոր է, պատրաստվում է հարված հասցնել երկրին՝ օգտագործելով «Օրեշնիկ» համակարգը։ Նա պնդել է, որ այս տեղեկատվությունը ստացվել է ուկրաինական հետախուզությունից։

Զելենսկին կոչ է արել քաղաքացիներին ուշադիր արձագանքել օդային տագնապի ազդանշաններին և անհրաժեշտության դեպքում ապաստան գտնել։

«Մենք հնարավորինս լավ ենք պատրաստում մեր օդային պաշտպանությունը և արդարացիորեն կարձագանքենք ռուսական ցանկացած հարվածի», – ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ, Կիևում ԱՄՆ դեսպանատունը նույնպես զգուշացրել է առաջիկա 24 ժամվա ընթացքում հնարավոր լայնածավալ հարձակման մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը Sat, 24 Oct 2026 23:15:39 +0400 Ամերիկացի դերասան Սիլվեստեր Ստալոնեն …