Արդարությունը չի կարող երկար լռեցնել արժանապատիվ մարդկանց ձայնը․ Գագաիկ Ծառուկյան

Արդարությունը չի կարող երկար լռեցնել արժանապատիվ մարդկանց ձայնը․ Գագաիկ Ծառուկյան

Sun, 24 May 2026 10:38:50 +0400


Նախընտրական հանդիպում և քայլերթ Արաբկիր վարչական շրջանում։

Այս օրերին հատկապես կարևոր եմ համարում ուժ ու քաջալերանք փոխանցել անազատության մեջ գտնվող իմ թիմակցի՝ Անդրանիկ Թևանյանի ընտանիքին՝ կնոջն ու որդուն։ Համոզված եմ՝ արդարությունը չի կարող երկար լռեցնել արժանապատիվ մարդկանց ձայնը։

Այս օրերին առավել քան երբևէ կարևոր է շարունակել պայքարը հանուն արժանապատիվ, ազգային արժեքներին հավատարիմ և բարգավաճ Հայաստանի։

Տարիների ընթացքում տարբեր ոլորտներում ձևավորված կապերը, փորձս ու հնարավորություններս մշտապես ուղղել եմ մեկ նպատակի՝ ծառայել իմ երկրին, իմ ժողովրդին և պաշտպանել ազգային արժեքները։ Հենց այդ արժեքների շուրջ միավորված մարդիկ են այսօր շարունակում պայքարը՝ հավատալով արդարության հաղթանակին։

Ուրախալի է նաև, որ այս օրերին միջազգային հարթակներում ևս հնչում է Հայաստանի անունը։ Կաննի կինոփառատոնում ներկայացված Հիսուս Քրիստոսի արձանը մեծ արձագանք է ստացել, իսկ ամսագրի շապիկին ընդգծված միտքը՝ «Փոքր ազգ, մեծ ամբիցիաներ», ամբողջությամբ արտահայտում է նաև մեր ժողովրդի տեսակը։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քաղաքական պայքարը՝ իրավական դաշտում․ ազդեցիկ ընդդիմադիրները՝ սահմանափակ ազատությամբ

Քաղաքական պայքարը՝ իրավական դաշտում․ ազդեցիկ ընդդիմադիրները՝ սահմանափակ ազատությամբ Sat, 23 May 2026 21:15:07 +0400 Հայաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով