Երեքշաբթի , 16 Հունիսի 2026

Վայ Նիկոլ, Նիկոլ… Ասածս ի՞նչ է… Նիկոլն ինչ ասում է, դրա հակառակն է լինում

Վայ Նիկոլ, Նիկոլ… Ասածս ի՞նչ է… Նիկոլն ինչ ասում է, դրա հակառակն է լինում

Sun, 24 May 2026 15:15:04 +0400


ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Վայ Նիկոլ, Նիկոլ… ինչպես Շուշին ու Հադրութն է դեօկուպացրել, այդպես էլ վիզաների ազատականացում է բերելու։

Կարդում եմ Փաշինյանին ու ի՞նչ…

Մարդն ականջահաճո բաներ է ասում, քիչ է մնում ես էլ հավատամ։ Ասում է՝ ամենաշատը երկու տարում ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում է լինելու։

Մեկը չկա՞ ասի, այ ընկեր, 2021-ին էլ ասում էիր՝ գերիները 1-2 ամսից կգան, 5 տարի անցավ է… Կամ 2021-ին ասում էր՝ Արցախում ապագա կա,կա ապագա…

Հիմա ոչ Արցախ կա ու ոչ էլ՝ ապագա։

Կամ ասում էր՝ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա։ Էն էլ դեօկուպացիայի փոխարեն Նիկոլը բերեց ամբողջ Արցախի ու ՀՀ 240 քառ.կմ-ի օկուպացիա։

Ոտքի վրա նոր սուտն էլ բռնվեց։ Նիկոլը հայտարարում է՝ System of a Down խումբը գալիս է Երեւան հուլիսին, բայց քիչ հետո պաշտոնապես հայտարարվում է, որ հուլիսին նման համերգ չի կայանալու։

Ասածս ի՞նչ է… Նիկոլն ինչ ասում է, դրա հակառակն է լինում։

Հիմա ինչքան գոռում է «խաղաղություն», այնքան պատերազմը կարող է մոտեցնել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Բա ո՞ւր է Քոչարյանի խոստացած հեղափոխությունը

«Հրապարակ». Բա ո՞ւր է Քոչարյանի խոստացած հեղափոխությունը Tue, 16 Jun 2026 08:45:36 +0400 Հունիսի 14-ին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով