Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

«Տարիներ անց իմացա այդ գաղտնիքը». Քոչարյանը՝ հոր մասին

«Տարիներ անց իմացա այդ գաղտնիքը». Քոչարյանը՝ հոր մասին

Sun, 24 May 2026 19:30:18 +0400


Հաղորդավար Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդման ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը խոսել է իր մանկության, հորից ստացած դաստիարակության և այն հմտությունների մասին, որոնք, նրա կարծիքով, յուրաքանչյուր տղա պետք է ունենա։ Քոչարյանի խոսքով՝ մանկության տարիներին ինքը հոր խստությունը չէր զգում, թեև այժմ հասկանում է, որ այն ժամանակների դաստիարակությունն էականորեն տարբերվում էր ներկայիս մոտեցումներից։ Նրա խոսքով՝ հայրը կարևորում էր, որ տղա երեխան կարողանա ինքնուրույն հաղթահարել տարբեր իրավիճակներ, տիրապետի գործնական հմտությունների, մեքենա վարի, կարողանա սարերում կողմնորոշվել, կրակ վառել և նույնիսկ խորոված պատրաստել։ Երկրորդ նախագահը նկատել է, որ ժամանակները փոխվել են, և այսօր նույնիսկ քաղաքներում ապրող շատ երիտասարդներ կարող են չիմանալ, թե ինչպես է կրակ վառվում բնության մեջ։ Նա նշել է, որ հորից ստացած այդ մոտեցումներն այսօր փորձում է փոխանցել նաև սեփական զավակներին՝ կարևորելով ինքնուրույնությունն ու կյանքի գործնական հմտությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԿԸՀ-ն ստիպված է լինելու վերաքվեարկության մասին որոշում կայացնել. Վարչական դատարան

ԿԸՀ-ն ստիպված է լինելու վերաքվեարկության մասին որոշում կայացնել. Վարչական դատարան Sun, 14 Jun 2026 09:45:11 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով