Երկուշաբթի , 25 Մայիսի 2026

«ՔՊ ընտրողների 2/3-ը մեզ լավ է վերաբերվում, բայց չի ընտրում, ասեմ՝ ինչու»․ Սամվել Կարապետյան

«ՔՊ ընտրողների 2/3-ը մեզ լավ է վերաբերվում, բայց չի ընտրում, ասեմ՝ ինչու»․ Սամվել Կարապետյան

Sun, 24 May 2026 20:00:16 +0400


Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իր և իր թիմի իրականացրած աշխատանքների ծավալը շատ դեպքերում գերազանցել է նույնիսկ պետական ծրագրերը։ «Եթե մեր արածի բոլոր թվերը տեսնեիք, կհասկանայիք, որ պետությունն էլ այդքան չի արել։ Մենք գործել ենք համեստ, հիմնականում այն ոլորտներում, որոնց մասին բարձրաձայնելու հնարավորություն չենք ունեցել, բայց միշտ աշխատել ենք»,- ասել է նա։ Կարապետյանի խոսքով՝ իրեն ճանաչողները գիտեն, որ իր խոսքերը միշտ գործի են վերածվել, ավելին՝ հաճախ իրականացրել է խոստացածից մի քանի անգամ ավելի։ Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանը կարող է դառնալ հարուստ և հզոր պետություն՝ ընդգծելով, որ քաղաքականություն մտնելը իր կյանքի գլխավոր նպատակը չի եղել։ Կարապետյանի խոսքով՝ որոշել է ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին, քանի որ գնահատել է, որ գործող ընդդիմադիր ուժերը երկարատև պայքարի ընթացքում որոշ չափով սպառել են իրենց հնարավորությունները։ «Մենք այս շարժումը միասին պետք է իրականացնենք, այլ տարբերակ չկա»,- նշել է նա։ Կարապետյանը նաև անդրադարձել է իրենց անցկացրած հարցումներին՝ պնդելով, որ նույնիսկ իշխանության կողմնակիցների շրջանում զգալի թիվ են կազմում այն քաղաքացիները, որոնք դրական վերաբերմունք ունեն «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ։ Նրա խոսքով՝ շատ քաղաքացիներ դեռ չեն աջակցում իրենց քաղաքական ուժին, քանի որ մարդկանց համար դժվար է ընդունել, որ նախկինում կատարած ընտրությունը կարող էր սխալ լինել։ Ելույթի ընթացքում Կարապետյանը նաև քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան համեմատելով խորհրդային տարիներին գյուղերով շրջող զվարճացնողների հետ՝ պնդելով, որ իշխանությունը հասարակության ուշադրությունը շեղելու քաղաքականություն է վարում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ահազանգ. մի ձեռքով թոշակներն ավելացրին, մյուսով՝ խեղճերին զրկում են թոշակից

Ահազանգ. մի ձեռքով թոշակներն ավելացրին, մյուսով՝ խեղճերին զրկում են թոշակից Fri, 22 May 2026 19:15:52 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով