Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Ինչ-որ Նիկոլ Փաշինյան վտանգի տակ է դրել ՌԴ-ի հետ հարաբերությունները․Մեդվեդևն էլի քննադատել է

Ինչ-որ Նիկոլ Փաշինյան վտանգի տակ է դրել ՌԴ-ի հետ հարաբերությունները․Մեդվեդևն էլի քննադատել է

Mon, 25 May 2026 11:53:14 +0400


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն վտանգել է Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունները, և նրա գործողությունները հետևանքներ են ունենալու։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։

«Հավանաբար, նա մեզ հիմար է համարում։ Միևնույն ժամանակ, ինքն է խիստ սխալվել և իր երկրի համար չափազանց վտանգավոր գիծ է վարում… Մտածեք` այս շատ սպեցիֆիկ անձնավորության գործողությունների պատճառով կտուժի Հայաստանի ողջ ժողովուրդը, որը կկորցնի ռուսական շուկան, ԵԱՏՄ ամբողջ շուկան և տասնամյակներ շարունակ կառուցված տնտեսական կապերը», – հավելել է նա։

Մեդվեդևը հիշեցրել է, որ Փաշինյանի ընտրած ուղին կարող է հանգեցնել նրան, որ Երևանը ստիպված կլինի ռուսական գազ գնել եվրոպական գներով, ինչը երեք անգամ թանկ է ընթացիկ սակագներից։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը ՀՀ վարչապետին առաջարկել է հարցնել քաղաքացիներին, թե արդյոք նրանք պատրաստ են նման գին վճարել։

«Ինչ-որ Նիկոլ Փաշինյան կուրս է վերցրել դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում, դա պետք է ուղղակիորեն ընդունել։ Նրան ձեռնտու է թվում տարբեր քաղաքական հոսանքների արանքով անցնելով՝ Արևմուտքում իր համար փուչ հեղինակություն վաստակել»։

Ավելի վաղ Մեդվեդևը վիրավորական գրառում էր արել Փաշինյանի հասցեին, նշելով, որ եթե նրա պատճառով Հայաստանն անցնի եվրոպական գազի սակագներին, ապա ՀՀ-ի բնակչությունը նրան կվռնդի երկրից։

Նա նաև հեգնական որակումներ էր արել Փաշինյանի հասցեին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մուկուչյանն անմեղ երեխա էր Վահագնի կողքին․․․

Մուկուչյանն անմեղ երեխա էր Վահագնի կողքին․․․ Wed, 10 Jun 2026 17:15:56 +0400 Հայաստանի գլխին գալովի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով