Կիրակի , 22 Նոյեմբերի 2026

Անհապաղ լքեք Կիևը․ Մոսկվան նոր ավերիչ հարված է պատրաստում

Անհապաղ լքեք Կիևը․ Մոսկվան նոր ավերիչ հարված է պատրաստում

Mon, 25 May 2026 19:00:29 +0400


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «խորհուրդ է տվել» օտարերկրացիներին «հնարավորինս շուտ լքել Կիևը», իսկ Կիևի բնակիչներին «խուսափել ռազմական և վարչական ենթակառուցվածքային օբյեկտներին մոտենալուց»։

«Հաշվի առնելով, որ վերոնշյալ օբյեկտները ցրված են Կիևում, մենք զգուշացնում ենք օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական ​​առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների աշխատակիցներին, քաղաքը հնարավորինս շուտ լքելու անհրաժեշտության մասին, իսկ Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչներին զգուշացնում ենք չմոտենալ ռազմական և վարչական ենթակառուցվածքային օբյեկտներին», – ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Մոսկվան սպառնացել է Կիևի վրա նոր հարվածներով և զգուշացրել օտարերկրյա դիվանագիտական ​​կորպուսին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կիևի վրա պատասխան հարվածները «եղել են և կշարունակվեն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեզ տվեք ամբողջ Դոնբասը, իսկ մենք․․․ Ի՞նչ պահանջներ ունի Մոսկվան բանակցություններում

Մեզ տվեք ամբողջ Դոնբասը, իսկ մենք․․․ Ի՞նչ պահանջներ ունի Մոսկվան բանակցություններում Fri, 13 Nov 2026 …