Երեքշաբթի , 26 Մայիսի 2026

«Հրապարակ»․ ՔԿ-ն պատասխանել է` դա «վարչապետի սուբյեկտիվ կարծիքն է», իրականություն չէ

«Հրապարակ»․ ՔԿ-ն պատասխանել է` դա «վարչապետի սուբյեկտիվ կարծիքն է», իրականություն չէ

Tue, 26 May 2026 10:15:17 +0400


44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների «Որդիների կանչ» հասարակական կազակերպության անդամները մարտի 27-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել դատախազություն՝ կապված այդ օրերին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ։ Նա ԱԺ-ում մասնավորապես հայտարարել էր. «2020-ին գիտակցված զոհողության են գնացել, եւ դրա արդյունքում է, որ ձեռք են բերել պետություն ու անկախություն։ Դրանից առաջ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան եւ զոհել իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր շահերի համար, պետության, մեր ինքնության, մեր ապագայի համար»։ Այս խոսքերը զոհվածների ծնողների մոտ մեծ դժգոհություն էին առաջացրել, նրանք հասկացել էին, որ սա խոստովանություն է միտումնավոր` «գիտակցված» պատերազմ հրահրելու մասին, որի արդյունքում իրենց զավակները զոհվել են: Նրանք հանցագործության մասին հաղորդում էին պատրաստել, դատախազության շենքի դիմաց նաեւ ստորագրահավաք էին կազմակերպել եւ դիմումը մուտքագրել դատախազություն։

Գլխավոր դատախազությունից այդ ժամանակ մեզ փոխանցել էին, որ համապատասխան կարգով դիմումին ընթացք են տվել։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, որը ՀԿ-ի իրավական հարցերով է զբաղվում, «Հրապարակ»-ին ասաց, որ Քննչական կոմիտեն քրեական վարույթ չի նախաձեռնել, դրա վերաբերյալ բողոք են ներկայացրել դատախազին, որը մերժվել է, հիմա էլ պատրաստվում են դիմել դատարան՝ պահանջով, որ դատարանը պարտադրի նախաքննական մարմնին՝ քրեական վարույթ նախաձեռնել․ «Պատրաստվում ենք դիմել, ըստ էության, հիմնավոր պատճառաբանություն չի ներկայացվել վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ։ Եթե չեմ սխալվում, նշել է, թե ինչ որ հայտարարել է, դրանք վարչապետի սուբյեկտիվ կարծիքն են, եւ դա օբյեկտիվ իրականությունը չէ։ Սա տարօրինակ է, քանի որ ցանկացած ելույթ ունեցող իր սուբյեկտիվ կարծիքն է հայտնում, հետեւաբար, եթե տարածենք նման դեպքերի վրա, ապա համանման բոլոր դեպքերով պետք է վարույթներ չնախաձեռնվեին, բայց մենք տեսնում ենք, թե ցանկացած հայտարարության դեպքում Քննչական կոմիտեն ինչպիսի արձագանք է տալիս, այս դեպքում գտել է, որ դա ընդամենը սուբյեկտիվ կարծիք է»։

Խոսելով դատարանից ունեցած ակնկալիքների մասին՝ Հովհաննիսյանը նշեց, որ պետք է հնարավոր գործիքակազմն օգտագործել․ «Մենք չենք կարող հնարավոր գործիքակազմից չօգտվել, որովհետեւ, եթե հիմա մենք ինչ-որ արդյունք չենք ակնկալում, հետագայում հնարավորություն ունենալու ենք անդրադառնալ էս ամեն ինչին, այդ թվում՝ այն քննիչներին, դատախազներին, ովքեր գտել են, որ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի ճակատագիրն անորո՞շ է

Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի ճակատագիրն անորո՞շ է Mon, 25 May 2026 12:45:40 +0400 ​Արմավիրի մարզի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով