Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը՝ որպես գրավիչ գործատու

Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը՝ որպես գրավիչ գործատու

Tue, 26 May 2026 16:08:48 +0400


Ամիօ բանկը զարգացնում է մարդակենտրոն և ճկուն (agile) աշխատանքային մշակույթ՝ ներդնելով ժամանակակից լուծումներ ուսուցման, զարգացման և կատարողականի կառավարման ոլորտներում։
Ամիօն իրագործում է մի շարք ուսուցման և զարգացման ծրագրեր․

• Amio Base ծրագրի շրջանակում բանկի նոր աշխատակիցները ստանում են հաստիքի համար անհրաժեշտ բոլոր գիտելիքները։

• Amio Academy առցանց ուսումնական հարթակը հնարավորություն է տալիս աշխատակիցներին կրթվել առցանց՝ իրենց հարմար ժամանակ։

• Amio LeadUP առաջնորդության զարգացման ծրագիրը նախատեսված է բանկի միջին և բարձր օղակի ղեկավարների համար, ծրագրի նպատակն է առաջնորդության մշակույթի ամրապնդումն ու ղեկավարման կարողությունների զարգացումը։

Ամիօ բանկում աշխատակիցները մասնակցում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կոնֆերանսների։ Բանկում զարգացած է նաև ներքին ուսուցման մշակույթը, որի շրջանակում հենց բանկի աշխատակիցներն են գիտելիքներով կիսվում գործընկերների հետ։
Ամիօն թիմի մոտիվացվածության և արդյունավետության համար մշակել է նաև Կատարողականի կառավարման համակարգ, որը հնարավորություն է տալիս սահմանել հստակ անհատական նպատակներ և ապահովել արդյունքների ու կարողունակությունների թափանցիկ գնահատում յուրաքանչյուր աշխատակցի համար։
Ամիօ բանկի աշխատակիցները ստանում են նաև առավելությունների փաթեթ, որում ներառված են․
• առողջության ապահովագրություն,
• տարբեր առիթների համար ֆինանսական աջակցություն,
• ճկուն աշխատանքային գրաֆիկ,
• բոնուսային համակարգ։

Ամիօում կրթական և կատարողականի կառավարման համակարգերը կառուցված են բանկի հիմնարար արժեքների՝ մարդակենտրոնության, ազնվության և շարունակական զարգացման վրա։ Այս մոտեցումը նպաստում է այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ աշխատակիցների աճն ու մասնագիտական զարգացումը հաջողության կարևոր նախադրյալներ են։

Ծանոթացեք Ամիօ բանկի թափուր հաստիքներին այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Էլ․ հասցե՝ info@amiobank.am
Հեռ․՝ +374 10 59 20 20
amiobank.am

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Fri, 30 Oct 2026 16:54:32 +0400 COP17-ի …