Երեքշաբթի , 4 Օգոստոսի 2026

Արտակարգ․ հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա

Արտակարգ․ հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա

Tue, 26 May 2026 20:15:27 +0400


Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության և Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ։

Ըստ տեղեկության՝ իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեին Հայաստան:

Երևան քաղաքի Հովսեփ Էմինի փողոցում, մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխվեց Գյումրու բնակիչ 54-ամյա մի տղամարդ։

Քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ ավտոմեքենայում հայտնաբերվեց մոտ 1 կգ 100 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։

Գյումրեցին կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Կատարվում է քննություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ապօրինի զենք-զինամթերք են հանձնել

Ապօրինի զենք-զինամթերք են հանձնել Sun, 26 Jul 2026 10:00:16 +0400 Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական …