Ուրբաթ , 19 Հունիսի 2026

Ինչ էին՝ ինչ դարձան

Ինչ էին՝ ինչ դարձան

Wed, 27 May 2026 09:00:18 +0400


Ինչքան զազրելի որակներ գեներացրեց 2018-ին իշխանության եկած երիտասարդների խումբը, որն իբրեւ թե մարդու իրավունքների, ժողովրդավարության ջատագովն էր, գալիս էր հանրությանը ծառայելու, պետությունը զարգացնելու:

Որոնք իբրեւ թե լավ կրթություն էին ստացել եւ պետք է տարբերվեին նախկին իշխանություններից` իրենց առաջադեմ արեւմտամետ հայացքներով, երիտասարդական ավյունով ու հումանիզմով: Հետո պարզվեց, որ մարդու իրավունքները շիրմա են, որի քողի տակ պայքարում էին իշխանության գալու համար: Ժողովրդավարությունն ու արդար ընտրությունները կարեւոր էին, որպեսզի իրենց ընտրեն, իսկ երբ արդար ընտրության արդյունքում իրենք չեն ընտրվում, դրանք այլեւս կարեւոր ժողովրդավարական գործիք չեն: Այնպես, ինչպես Ընտրական օրենսգիրքը վատն էր, քանի դեռ դրա արդյունքում իրենք չէին ընտրվում, իսկ երբ այդ օրենսգրքով սկսեցին իրենք ընտրվել, պարզվեց` շատ էլ լավ օրենսգիրք է, եւ ոչ մի էական դրույթ փոխելու կարիք չկա:

Պարզվեց նաեւ, որ պետությանն անշահախնդիր ծառայելը նշանակում է միլիոնների հասնող աշխատավարձեր ու պարգեւավճարներ: Լավ կրթությունն էլ օգնում է իրենց բոլոր սխալներն արդարացնելու, օրենքներն այնպես վերաձեւելու համար, որ իշխանական վերնախավը պաշտպանված լինի: Իսկ հումանիզմը բացառապես իրենց համակրող մարդկանց ուղղված հատկություն է` սիրում են ՔՊ-ականներին ու ՔՊ սիրողներին: Երիտասարդական ավյունն էլ նրա համար է, որ անհոգնել քարոզարշավ անեն եւ երրորդ անգամ իշխանություն գրավեն, չնայած իշխանության են եկել Սերժ Սարգսյանի` երրորդ փուլ պաշտոնավարումը մերժելու լոզունգների ներքո:

Պատմությունը երեւի այսքան կարճ ժամանակում այսպիսի խայտառակ դեֆորմացիա, նախկին սկզբունքներին ու կարգախոսներին այսպես դավաճանելու ուրիշ դեպք չի հիշում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հատուկ այս նիկոլաստրուկի համար ասեմ․․․ այս լրագրողների չափ խելք ու շնորք էլ չունի..․

Հատուկ այս նիկոլաստրուկի համար ասեմ․․․ այս լրագրողների չափ խելք ու շնորք էլ չունի..․ Thu, 18 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով