Քոչարյանը զգուշացնում է Իրանի հետ կապված
Wed, 27 May 2026 12:50:36 +0400

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Մեղրիում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննադատել է TRIPP նախագծի վերաբերյալ ձևավորված մոդելը՝ այն բնութագրելով որպես ԱՄՆ-ի նախաձեռնություն՝ ուղղված Հայաստանի տարածքում Թուրքիայի և Ադրբեջանի շահերի սպասարկմանը։
Քոչարյանի խոսքով՝ ներկայացված ձևաչափով ծրագիրը Հայաստանին էական օգուտ չի տալիս, քանի որ, ըստ նրա, նախ անհրաժեշտ է հստակ երաշխիք, որ երկաթուղային կապը կհասնի մինչև Երասխ, մինչդեռ փաստաթղթում նման կոնկրետ պահանջ չկա, և սահմանափակվում է ընդհանուր ձևակերպումներով։
Նա նաև կասկած է հայտնել ԱՄՆ-ի ներգրավվածության իրական շահերի վերաբերյալ՝ նշելով, որ ծրագրի միջոցով հնարավոր է միայն ազդեցության ուժեղացում Իրանի սահմանների մոտ։
Քաղաքական գործիչը զգուշացրել է, որ նախագծի իրականացման դեպքում կարող է լարվածություն առաջանալ Հայաստանի և Իրանի հարաբերություններում։ Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է ընդլայնել ծրագրի շրջանակը, ապահովել ավելի լայն միջազգային մասնակցություն և հաշվի առնել Իրանի վստահության գործոնը։
Քոչարյանը նաև հայտարարել է, որ Իրանը կարող է արձագանքել տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում՝ սահմանային սահմանափակումների կամ այլ քայլերի միջոցով, ինչը կարող է լրացուցիչ ռիսկեր ստեղծել Հայաստանի համար։
Նա ընդգծել է, որ Հայաստանի համար Իրանի հետ սահմանը ունի ռազմավարական նշանակություն ոչ միայն տնտեսական, այլև տարածաշրջանային կապերի տեսանկյունից՝ ապահովելով ելք դեպի ավելի լայն շուկաներ և միջազգային ուղիներ։
Քոչարյանի համոզմամբ՝ մինչև նման նախագծերի ստորագրումը անհրաժեշտ էր նախապես բանակցել Իրանի հետ և հստակեցնել նրա մտահոգությունները՝ խուսափելու հնարավոր լարվածություններից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր