Չորեքշաբթի , 27 Մայիսի 2026

Վազգենը չկա, որ քեզ ասի՝ ավերակը դո՛ւ ես, ոչ թե հաղթանակների բանակը․․․

Վազգենը չկա, որ քեզ ասի՝ ավերակը դո՛ւ ես, ոչ թե հաղթանակների բանակը․․․

Wed, 27 May 2026 15:45:21 +0400


Երբ երկրի ղեկավար կոչեցյալը մեր հաղթանակների բանակն անվանում է «ավերակ», դրանով չի կարող փոքրացնել այդ Բանակը։ Չի՛ կարող, որովհետև այդ բանակը հաղթանակներ է պարգևել հայ ժողովրդին։ Ինչպե՞ս կարող է ավերակ բանակի ծնունդը հաղթանակ լինել։
Իսկ երբ ասում է․ «Մենք ոչ թե բանակը քանդել ենք, այլ իրենց բանակ կոչված ավերակը մի կողմ ենք դրել և զրոյից ստեղծել ենք բանակ։ Եկեք Հանրապետության հրապարակ և տեսեք այդ բանակը», դա ես ընկալում եմ ընդամենը որպես թանգարանային ցուցադրության կոչ՝ եկե՛ք ու տեսե՛ք․․․

Փաշինյան Նիկոլին կուզեի ասել, որ ես այդ «ավերակ» բանակի ստեղծման ակունքներում եմ եղել՝ իմ փոքրիկ մասնակցությամբ։ Նրա ամեն շարժը, ամեն շունչը գործի բերումով գիտեմ, և այսօր ցավ եմ ապրում։ Այդ ցավն է, որ ինձ ստիպում է հիշեցնել մի շատ կարևոր բան․ քո թանգարանային զինտեխնիկան ոչի՛նչ է, եթե կոտրել ես ազգի ոգին։ Քո ցուցադրական զինտեխնիկան ոչի՛նչ է, եթե խաթարել ես ժողովրդի հավատը սեփական ուժի հանդեպ։

Բանակը միշտ էլ կարելի է զորացնել՝ քարի վրա քար դնելով, ամրացնելով եղածը, ոչ թե հիմքը քանդելով ու ամեն ինչ զրոյական կետից սկսելով, ինչպես արեցիր բանակցությունների ժամանակ։ Բայց ազգի ոգին վերականգնելը շատ ավելի դժվար է։
Դու կոտրել ես իմ ազգի պայքարի ոգին։

Վազգենը չկա, որ կանչի ու ասի՝ ավերակը դո՛ւ ես, ոչ թե հաղթանակների բանակը․․․

Ինչպես այն ժամանակ, երբ դեղին մամուլով սևացնում էիր մեր արյունով ու կյանքերով ստեղծված բանակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրականում ով ում ընկերն է

Իրականում ով ում ընկերն է Wed, 27 May 2026 12:55:29 +0400 «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով