Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Քոչարյանը՝ Արցախ վերադարձի հարցի մասին

Քոչարյանը՝ Արցախ վերադարձի հարցի մասին

Wed, 27 May 2026 13:03:58 +0400


Ասուլիսի ընթացքում լրագրողները հարց են ուղղել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք Արցախ վերադարձը խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքներին համապատասխան հնարավոր է։

Քոչարյանը պատասխանել է, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը համարում է անբաժանելի իրավունք և այն չի դիտարկում որպես կոնֆլիկտ ստեղծող հարց՝ համեմատելով այն ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ։

Նրա խոսքով՝ վերադարձի հնարավորությունը սկզբունքային առումով գոյություն ունի, սակայն այս պահին դրա իրականացումը իրատեսական չէ։ Քոչարյանը հավելել է, որ գործընթացի քննարկման հիմնական ուղղությունը պետք է լինի անվտանգ վերադարձի ապահովումը։

«Վերադարձ հնարավոր է, այս պահին ռեա՞լ է, թե՞ ոչ, երևի ռեալ չէ։ Խոսքը պետք է գնա անվտանգ վերադարձի մասին»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ռուսական բանակը Պուտինի ծննդյան օրը մեզ նվիրեց․․․»․ Զելենսկու արձագանքը

«Ռուսական բանակը Պուտինի ծննդյան օրը մեզ նվիրեց․․․»․ Զելենսկու արձագանքը Wed, 07 Oct 2026 14:00:33 +0400 …