Կիրակի , 23 Օգոստոսի 2026

Հոգեհանգիստը հետաձգել են Փաշինյանի գալու պատճառով

Հոգեհանգիստը հետաձգել են Փաշինյանի գալու պատճառով

Wed, 27 May 2026 14:45:41 +0400


Նիկոլ Փաշինյանի ուրախ ավտոբուսն օրեր առաջ քարոզարշավ էր իրականացնում Վայոց Ձորի մարզում։ Արենի համայնքում համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը մինչ քարոզարշավի սկսելը Փաշինյանին հայտնեց, որ բեմը տեղափոխել են ներքև, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ գիտի` գյուղում հոգեհանգիստ կա։ Գյուղապետն ասել էր, որ խնդրել են հոգեհանգիստը հետաձգել, որ քարոզարշավին չխանգարեն:

Մեզ հետ զրույցում Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանն ասաց. «Ես ընդամենը ասել եմ, որ ներքևը տեղ կա, իջնենք էնտեղ, բեմն էլ էր տեղափոխվել ներքև։ Բայց մինչև էդ մահացածի հարազատներն էլ գիտեին, որ Փաշինյանը գալու է, ասել էին` ոչ մի խնդիր չկա։ Ընդ որում, իրենց տունը շատ հեռու էր, նույնիսկ ձայնը չէր լսվելու, բայց քարոզարշավի մասնակիցները նախընտրեցին քարոզարշավ չանել ու հեռանալ։ Երեխաներին քարտեզ ու քաղցրավենիք բաժանեց, ցանկացողները լուսանկարվեցին ու գնացին»։

Նրա խոսքով` մահացածը 90-ամյա պապիկ էր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում

«Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում Wed, 19 Aug 2026 08:00:13 +0400 Հուլիսի …