Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի

Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի

Wed, 27 May 2026 21:08:26 +0400


Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են.

«ԿԸՀ մայիսի 25-ին ստացել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության որոշումն առ այն, որ ինքնաբացարկ են հայտնում ԱԺ հերթական ընտրություններին մասնակցությունից։ Վարչության նիստի որոշումը ստորագրված է եղել վարչության անդամների կողմից: ԿԸՀ մայիսի 26-ի արտահերթ նիստին ներկա են եղել նաև ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության լիազոր ներկայացուցիչները, որոնք հաստատել են, որ իրենց քաղաքական ուժի մշտապես գործող մարմինը նման որոշում է կայացրել։

ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը։ Ըստ այդմ, 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հանրապետության» թեկնածուն էր, բայց բացարձակ այդ կուսակցության արժեքներն ու մոտեցումները չի կիսում

«Հանրապետության» թեկնածուն էր, բայց բացարձակ այդ կուսակցության արժեքներն ու մոտեցումները չի կիսում Wed, 11 Nov …