Մտադիր են ամեն ամիս Լուսին արբանյակ ուղարկել
Wed, 27 May 2026 22:30:14 +0400

NASA-ն մտադիր է հաջորդ տարվանից սկսած ամեն ամիս առանց մարդկանց արբանյակներ ուղարկել Լուսին՝ ամենամսյա ռեժիմով։ Այս մասին հայտնում է կառույցի ղեկավար Ջարեդ Այզեկմանը՝ Fox News-ի հետ զրույցում։
Հնարավոր է, որ առաջին նման արբանյակը Լուսին ուղարկվի արդեն այս տարի։ Ուսումնասիրություններ կիրականացվեն՝ լուսնային բազա հիմնադրելու ուղղությամբ։ Այզեկմանը նաեւ ասել է, որ Լուսնի վրա բազայի կառուցման տեխնոլոգիան թույլ կտա NASA-ին կուտակել փորձ, որը կկարողանա ծառայեցնել արդեն Մարսի հետ կապված ուսումնասիրությունների համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր