Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

ԶՈւ-ն Նիկոլ Փաշինյանն իր հոր տնից չի բերել

ԶՈւ-ն Նիկոլ Փաշինյանն իր հոր տնից չի բերել

Thu, 28 May 2026 14:07:23 +0400


ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ զինված ուժերը չեն պատկանում որևէ քաղաքական ուժի կամ անձի, և դրանք ստեղծված են պետության ու հասարակության հաշվին։ Մարուքյանը նշել է, որ բանակի տեխնիկան և սպառազինությունը ձեռք է բերվել քաղաքացիների վճարած հարկերի միջոցով, հետևաբար դրանք բոլորինն են։ Նա նաև ընդգծել է, որ անտեղի է համարում այն մոտեցումը, թե բանակի զինատեսակները կամ տեխնիկան կարող է կապվել որևէ կուսակցության հետ։

Մարուքյանը քննադատել է զորահանդեսի շուրջ բացասական մեկնաբանությունները՝ կարծիք հայտնելով, որ ավելի ճիշտ կլիներ ոչ թե միջոցառումը թիրախավորել, այլ քննարկել, թե ինչ քայլեր են պետք ձեռնարկել բանակի զարգացման ուղղությամբ։

Միևնույն ժամանակ նա շնորհավորել է զորահանդեսի կապակցությամբ զինվորականներին և նշել, որ, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից անցկացվող բազմաթիվ զորավարժությունները, Հայաստանի համար նույնպես կարևոր է ակտիվորեն իրականացնել զորավարժություններ՝ օգտագործելով ներկայացված տեխնիկան։

«Էդ ԶՈւ-ն Նիկոլ Փաշինյանն իր հոր տնից չի բերել, մեր ԶՈւ-ն է, մեր բանակի մարտիկներն են, զենքերն էլ, որ առել է՝ մեր վճարած հարկերից է առել»,-նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Արշալույսները» թվացյալ խաղաղ էին, կամ՝ Նիկոլի տեղաշարժվող աշխարհագրությունն ու «ֆռռիկները»

«Արշալույսները» թվացյալ խաղաղ էին, կամ՝ Նիկոլի տեղաշարժվող աշխարհագրությունն ու «ֆռռիկները» Thu, 22 Oct 2026 19:15:03 …