Ինչով է պայմանավորված Եվրոպայում հաստատված անոմալ շոգը

Ինչով է պայմանավորված Եվրոպայում հաստատված անոմալ շոգը

Thu, 28 May 2026 19:00:53 +0400


Եվրոպայում ներկայումս հաստատված անոմալ շոգը պայմանավորված է հանածո էներգակիրների օգտագործմամբ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ բարձրաստիճան ներկայացուցիչներից Սայմոն Սթիլը։ «Անոմալ շոգի գլխավոր մեղավորը հանածո վառելիքի այրումից կախվածությունն է՝ նավթից, գազից։ Մեղքի իր բաժինն ունեն նաեւ անտառահատումները»,- ասել է Սայմոն Սթիլը։ Վերջինս ընդգծել է, որ ներկայիս սաստիկ շոգ եղանակը հիշեցնում է կլիմայական ճգնաժամի հետեւանքների մասին։

Հիշեցնենք, որ խիստ շոգ եղանակ է հաստատվել Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում։ Այստեղ սնդիկի սյունը +30 աստիճանից բարձր է, ըստ Ցելսիուսի սանդղակի, եւ հասնում է մինչեւ 35, 37 կամ 39 աստիճանների։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրոպայում շոգերը շարունակվում են․ ջերմային նոր ալիք է սպասվում

Եվրոպայում շոգերը շարունակվում են․ ջերմային նոր ալիք է սպասվում Mon, 20 Jul 2026 17:30:29 +0400 …