Եթե չկա այդպիսի բան, ես առաջարկում եմ՝ թող Փաշինյանը վաղն առավոտյան հայտարարի
Thu, 28 May 2026 22:39:40 +0400

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վերահաստատել է իր համոզմունքը՝ գործող իշխանության վերարտադրության դեպքում կատարվելու է Ադրբեջանի հերթական պահանջն, ու 300 000 ադրբեջանցիներ են բնակեցվելու Հայաստանում։
«Մարդկանց թվում է, թե մենք նախընտրական քարոզարշավ ենք այդ հարցով իրականացնում, այնինչ այդպիսի հայտարարություններ մենք ամեն օր լսում ենք Ալիևից և նրա օգնականներից։ Եթե չկա այդպիսի բան, ես առաջարկում եմ՝ թող Փաշինյանը վաղն առավոտյան հայտարարի, որ հունիսի 18-ին, 19-ին Նախիջևանում Ալիևը չի կարող անցկացնել փառատոն։
Մեր անհանգստությունները նրանից են, որ այս մարդը չի կարողանում հակաճառել Ալիևին, Ադրբեջանի մոտեցումներին, հակադարձել բոլոր այն վտանգավոր հայտարարություններին, որոնք ուղղված են մեր ժողովրդի և երկրի դեմ»,- ասել է Սամվել Կարապետյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր