Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Ֆինանսների կառավարման «արվեստը»․ «ԻՆՔՈՐ»-ը նշեց 25-ամյակը

Ֆինանսների կառավարման «արվեստը»․ «ԻՆՔՈՐ»-ը նշեց 25-ամյակը

Fri, 29 May 2026 11:15:16 +0400


Երևանի սրտում՝ Հայաստանի ազգային պատկերասրահի կամարների ներքո, հայաստանյան բիզնես և ֆինանսական էլիտան հավաքվել էր բացառիկ առիթով․ տեղական ներդրումային շուկայի առաջատարներից «ԻՆՔՈՐ» ընկերությունը (նախկինում՝ «ՌԵՆԵՍԱ») նշում էր իր հիմնադրման 25-ամյակը՝ ամփոփելով ֆինանսական շուկայում իր գործունեության քառորդ դարը:

ՀՀ և համաշխարհային տնտեսական ճգնաժամերի և աշխարհաքաղաքական լարվածությունների համատեքստում «ԻՆՔՈՐ»-ը հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ՝ պահպանելով առաջատարի դիրքերն և իր ուրույն տեղն է զբաղեցրել ՀՀ ֆինանսական համակարգում։ Պրոֆեսիոնալ և հաճախորդակենտրոն ռազմավարության շնորհիվ ընկերությունն արձանագրել է էական աճ, իսկ զարգացման շարունակական տեմպը վկայում է «ԻՆՔՈՐ»-ի դինամիկ առաջընթացի մասին՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում։

«Այս 25 տարիների յուրաքանչյուր օրը հարթել է մեր մասնագիտական փորձառության ուղին։ Եվ այս երկար ու բարդ ճանապարհի ամենամեծ ձեռքբերումը վստահությունն է »,- «Հրապարակի» հետ զրույցում նշեց «ԻՆՔՈՐ» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Ռիտա Առաքելյանը:

Քառորդ դարի պատմություն ունեցող «ԻՆՔՈՐ»-ը իր փորձի և հմտությունների հիման վրա ձևավորում է հավասարակշռված արժեքներ՝ համադրելով համարձակությունն ու խելամտությունը, ճկունությունն ու գիտելիքը, արագությունն ու հավասարակշռությունը։ Ընկերությունն այսօր առաջնորդվում է դինամիկ, երիտասարդական մտածողությամբ՝ մշտապես համընթաց քայլելով միջազգային փորձին և տեխնոլոգիական լուծումների միջոցով ներդնելով նոր գործիքակազմ՝ ստեղծելով նոր հնարավորություններ իր հաճախորդների և գործընկերների համար։

Այդ մասին իր խոսքում փաստեց ընկերության զարգացման գծով տնօրեն Դավիթ Դավթյանը. «Ձևավորված է մտածողություն, որ 25-ամյա գործունեությունը, երբեմն կարող է հանգեցնել ստանդարտացման և կոնսերվատիվության: : Բայց, դա մեր մասին չէ: Մեր թիմի երիտասարդությունը, համարձակությունն ու էներգիան մեզ առաջ են մղում՝ հաղթահարել ցանկացած արգելք, դժվարություն և մարտահրավերներ»:

Ազգային պատկերասրահում, որտեղ ֆինանսներն ու արվեստը հանդես եկան մեկ միասնական թեմայի ներքո, հոբելյանական այս երեկոյի պաշտոնական մասը եզրափակվեց հատուկ “Art Alive” գեղարվեստական պերֆորմանսով և բարձրաշխարհիկ ընդունելությամբ՝ ազդարարելով «ԻՆՔՈՐ»-ի պատմության նորարար ու տեխնոլոգիական էջի մեկնարկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կլինենք այն, ինչը որ եղել ենք, կմնանք այն, ինչը որ հիմա ենք

Կլինենք այն, ինչը որ եղել ենք, կմնանք այն, ինչը որ հիմա ենք Fri, 11 Sep …