Երեքշաբթի , 14 Հուլիսի 2026

Երևանը չի արձագանքել հայկական լոլիկի ներկրումը սահմանափակելու՝ Մոսկվայի որոշմանը․ Պեսկով

Երևանը չի արձագանքել հայկական լոլիկի ներկրումը սահմանափակելու՝ Մոսկվայի որոշմանը․ Պեսկով

Fri, 29 May 2026 11:41:15 +0400


Երևանից դեռ որևէ արձագանք չի եղել հայկական լոլիկի ներկրումը սահմանափակելու վերաբերյալ Մոսկվայի որոշման հետ կապված։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, դեռ չի ստացվել»,– լրագրողներին ասել է Պեսկովը։

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 28-ին հայտարարել էր, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրումը։ Մայիսի 22-ին կառույցը ժամանակավորապես նաև սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներկրումը։

Մայիսի 15-ին հայտնի էր դարձել, որ «Ռոսսելխոզնադզորը» մտադիր է ստուգումներ անցկացնել մի շարք հայկական ձեռնարկություններում, ներառյալ այն ընկերությունները, որոնց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան ավելի վաղ դադարեցրել էր: Պատճառը կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածներն են, որոնք ենթադրաբար եվրոպական ծագում ունեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվա-Երևան ավտոտրանսպորտային երթուղի է գործարկվել

Մոսկվա-Երևան ավտոտրանսպորտային երթուղի է գործարկվել Sun, 12 Jul 2026 18:00:30 +0400 Մոսկվա-Երևան ավտոտրանսպորտային երթուղի է …