Թրամփը գովել է իրանցի պաշտոնյաներին․ գործարքը մո՞տ

Թրամփը գովել է իրանցի պաշտոնյաներին․ գործարքը մո՞տ

Fri, 29 May 2026 19:00:45 +0400


Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանցիներին անվանել է լավ բանակցողներ։

«Ես բանակցություններ եմ վարում, նրանք բանակցություններ են վարում։ Նրանք շատ լավ բանակցողներ են, նրանք շատ հմուտ են», – ասել է նա՝ պնդելով, որ «ԱՄՆ-ն ունի բոլոր խաղաքարտերը» և որ Վաշինգտոնը «ռազմական հաղթանակ է տարել» Իսլամական Հանրապետության հետ հակամարտությունում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորդը հավելել է, որ եթե [Թեհրանի հետ] հնարավոր «գործարքը լավ չստացվի» ԱՄՆ-ի համար, ԱՄՆ զինված ուժերը կարող են վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ։

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները համաձայնության են եկել փոխըմբռնման հուշագրի նախագծի շուրջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընտրություններում աջակցում եմ իմ ընկեր Փաշինյանին․ Թրամփ

Ընտրություններում աջակցում եմ իմ ընկեր Փաշինյանին․ Թրամփ Thu, 28 May 2026 09:52:06 +0400 ԱՄՆ նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով