Իշխանական քարոզչամեքենան Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածում

Իշխանական քարոզչամեքենան Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածում

Fri, 29 May 2026 22:20:51 +0400


Արթուր սարկավագ Գևորգյանը հայտնում է՝ իշխանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածում Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին.

«Հերթական անգամ իշխանական քարոզչամեքենայի ֆեյքային հարթակները շրջանառում են բացարձակ սուտ և կեղծ տեղեկություններ, թե իբր Ամենայն Հայոց Կաթողիկոսը «անիծել է զորահանդեսը»

Սա պարզապես հերթական կեղծիքը չէ․ սա գիտակցված ապատեղեկատվություն է, որի նպատակը հասարակության մեջ թշնամանք սերմանելն ու Հայոց Եկեղեցու նկատմամբ ատելություն հրահրելն է։

Տարօրինակ է, որ սեփական քաղաքական օրակարգը սպասարկելու համար որոշ շրջանակներ արդեն չեն խորշում նույնիսկ բացահայտ հորինվածքներ վերագրել Հայոց Հայրապետին՝ վստահ լինելով, որ իրենց լսարանի մի մասը չի ստուգի փաստերը։ Եթե փաստարկներ չկան, մնում է հորինել։ Եթե իրական ասելիք չկա, մնում է արտադրել ֆեյքեր։

Հատկանշական է, որ նույն մարդիկ, որոնք անդադար խոսում են «ատելության խոսքի» և «ապատեղեկատվության դեմ պայքարի» մասին, իրենք են դարձել կեղծիքի ամենաակտիվ տարածողները։

Խստորեն դատապարտելի է այս անբարո գործելաոճը, որը ոչ միայն խաթարում է հանրային առողջ մթնոլորտը, այլև նպատակաուղղված կերպով թիրախավորում է ազգային և հոգևոր կարևորագույն հաստատություններից մեկը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տեղեկացված էր մոտալուտ պատերազմի մասին, օգնության չդիմեց․ ՊՆ նախկին նախարարը նամակներ է հրապարակել

Տեղեկացված էր մոտալուտ պատերազմի մասին, օգնության չդիմեց․ ՊՆ նախկին նախարարը նամակներ է հրապարակել Fri, 29 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով