«Հրապարակ»․ Նախկին հրամանատարն ասել է` գյուլլելու է հայրենիքի թշնամիներին, նրան կալանավորել են

«Հրապարակ»․ Նախկին հրամանատարն ասել է` գյուլլելու է հայրենիքի թշնամիներին, նրան կալանավորել են

Sat, 30 May 2026 08:20:58 +0400


Մի քանի օր է՝ տնային կալանքի մեջ է Կիրանց գյուղից սերված, ազատամարտի ակտիվ մասնակից Արայիկ Ղազարյանը։

Մայիսի 11-ին «Հայաստան» դաշինքի ղեկավարների, Ռոբերտ Քոչարյանի Դիլիջան քարոզչական այցի ժամանակ Արայիկ Ղազարյանը հայտարարել է, որ ինքը Կիրանցի պատի տակ գյուլլելու է Հայաստանի թշնամիներին, հայրենիքի դավաճաններին։ Ասել է նաև, որ ինքը եկել է Մոսկվայից, ՀՅԴ անդամ է եւ «Հայաստան» դաշինքի համար ակտիվ քարոզչություն է անում։

Նա մեզ ասել էր, որ ինքն ամեն օր սպասում է իր ձերբակալությանը, քանի որ միշտ դեմ է եղել Կիրանցի հողերն Ադրբեջանին հանձնելուն եւ դա չի թաքցրել։

Ա․ Ղազարյանը 1990-ականներին եղել է հրետանային դիվիզիոնի հրամանատար, ակտիվ մասնակցություն է ունեցել սահմանի պաշտպանությանը։ Նրա եղբայրը՝ «Բուդուլայ» մականունով ոստիկան Արմեն Ղազարյանը 1992թ․ հունիսի 14-ին հերոսաբար զոհվել է Ներքին Ոսկեպարում մղված մարտի ժամանակ։

Ղազարյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանից տեղեկացանք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ԶԼՄ-ներով բռնության կոչ անելու հոդվածով, նրա նկատմամբ մեկամսյա ժամկետով խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Նա տնային կալանքը կրում է Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրում գտնվող իր բնակարանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առողջապահության նախարարի զուգահեռ իրականություններն ու իշխանականների՝ ընդդիմադիրին «գրողի ծոց» ուղարկելը

Առողջապահության նախարարի զուգահեռ իրականություններն ու իշխանականների՝ ընդդիմադիրին «գրողի ծոց» ուղարկելը Fri, 22 May 2026 20:13:15 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով