Գովելի Չինաստանն ու խոցելի Եվրոպան․ ԱՄՆ-ի արձագանքը

Գովելի Չինաստանն ու խոցելի Եվրոպան․ ԱՄՆ-ի արձագանքը

Sat, 30 May 2026 18:00:25 +0400


ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը գովաբանել է ԱՄՆ-ի «կայուն» հարաբերությունները Չինաստանի հետ և երախտագիտություն հայտնել Ասիայում իր դաշնակիցներին՝ միաժամանակ քննադատելով Եվրոպային, հաղորդում է Bloomberg-ը։

Հեգսեթը նշել է, որ Թրամփի վարչակազմը առաջնահերթություն կտա համագործակցությանը «օրինակելի դաշնակիցների» հետ, որոնք «սթափ դատողություն և իրենց ազգային շահերը պաշտպանելու պատրաստակամություն ունեն»։

«Նրանց, ովքեր կարծում են, որ կարող են շարունակել օգտվել ամերիկացի հարկատուների առատաձեռնությունից, մենք ասում ենք. այդ օրերն ավարտվել են։ Դաշնակիցները, որոնք հրաժարվում են առաջ շարժվել և կրել մեր կոլեկտիվ պաշտպանության համար իրենց պատասխանատվության բաժինը, կբախվեն մեր համագործակցության հստակ փոփոխությունների», – ասել է նա։

Հեգսեթը գովաբանել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին սեփական պաշտպանական կարողությունները ամրապնդելու համար՝ որպես օրինակելի օրինակ առանձնացնելով Հարավային Կորեան։

Միևնույն ժամանակ, նա քննադատել է Եվրոպայում և ՆԱՏՕ-ում վաղեմի գործընկերներին՝ ասելով, որ նրանք «պետք է որոշ կարևոր որոշումներ կայացնեն»։

Հիշեցնենք, օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել էր Չինաստան, որտեղ բարձր մակարդակի բանակցություններ էր ունեցել իր չինացի գործընկերոջ՝ Սին Ծինփինի հետ։

Սպիտակ տան ղեկավարը գովեստի խոսքեր էր հղել ինչպես նրա, այնպես էլ՝ Չինաստանի հասցեին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պուտինը տեսաուղերձ է հղել ՉԺՀ քաղաքացիներին․ այսօր մեկնում է Չինաստան

Պուտինը տեսաուղերձ է հղել ՉԺՀ քաղաքացիներին․ այսօր մեկնում է Չինաստան Tue, 19 May 2026 11:30:07 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով