Temu-ին «պատերազմ» են հայտարարել

Temu-ին «պատերազմ» են հայտարարել

Sat, 30 May 2026 21:00:37 +0400


Եվրահանձնաժողովը չինական Temu մարկետփլեյսին տուգանել է 200 միլիոն եվրոյով, հայտարարելով նաեւ, որ հարթակում վաճառվում են տոքսիկ մանկական խաղալիքներ եւ անվտանգության ստուգում չանցած լիցքավորիչներ։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի Մամուլի ծառայությունը։ Մասնավորապես խաղալիքների մեջ պարունակվում են բավալանին զգալի քանակությամբ տոքսիկ քիմիկատներ, ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդման համաձայն, իրականացվել է վերստուգիչ գնում եւ իրականացվել հատուկ հետաքննություն։ Միաժամանակ, մինչեւ այս տարվա օգոստոսի 28-ը ԵՀ-ն ժամկետ է սահմանել Temu-ի համար՝ խախտումները վերացնելու համար։ Հակառակ դեպքում, երկու ամսվա ընթացքում կկայացվի որոշում։ Հիշեցնենք, որ Temu-ն ստեղծվել է չինական PDD Holdings-ի կողմից՝ 2022 թվականին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար

Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Fri, 12 Jun 2026 23:41:41 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով