Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․

Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․

Sun, 31 May 2026 09:30:49 +0400


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլը կարող է շարունակել տեսարաններով կերակրել մեր ժողովրդին՝ շքերթ, եվրասամմիթ, համերգներ եւ փառատոններ։

Իսկ իրականությունն ավելի դաժան է։

Ըստ միջազգային գնահատականների Հայաստանի բնակչության 18%-ից ավել, մոտ 560 000 մարդ տարրական սննդի խնդիր ունի։

560 000 մեր հայրենակիցներ թերսնվածության եւ սննդի անապահովության սանդղակում գտնվում են ճգնաժամի մեջ։

560 000 մարդու համար հանապազօրյա հացը լրջագույն խնդիր է։

Նիկոլական ռեժիմի ներքո Հայաստանում իրավիճակն ավելի վատ է, քան Բենինում, Նիգերիայում կամ Գամբիայում։
Նիկոլը ժողովրդին հացով կերակրելու փոխարեն ստերով եւ կեղծիքներով է սնում մարդկանց։

Ամեն անգամ տեսնելով պետբյուջեի հաշվին տռզած հերթական քպականի դեմքը, հիշեք, որ նրա «գործերը լավ» են, որովհետեւ 560 000 մարդ թերսնված է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվան զգուշացնում է՝ գազի հարցը Հայաստանի համար ավելի զգայուն կդառնա

Մոսկվան զգուշացնում է՝ գազի հարցը Հայաստանի համար ավելի զգայուն կդառնա Fri, 29 May 2026 12:38:37 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով