Կառավարությունում նշել են՝ ե՞րբ ընտրություն կարվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև

Կառավարությունում նշել են՝ ե՞րբ ընտրություն կարվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև

Sun, 31 May 2026 18:00:28 +0400


Հայաստանը կմտածի Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու մասին, երբ «հարցը կտրուկ դրվի», – ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը ներկայումս չի քննարկում ԵՏՄ-ից դուրս գալու հարցը. «Երբ գործը հասնի նրան, որ այդ հարցը դրվի կտրուկ, այդ ժամանակ այս հարցի շուրջ կլինի կոնկրետություն, այդ ժամանակ էլ կանցկացնենք սթրես-թեստեր, եթե նման անհրաժեշտություն լինի։ Հիմա մենք պարզապես նման սցենար չենք դիտարկում», – ասել է Գրիգորյանը։

«Մեզ մոտ Եվրասիական տնտեսական միության հետ կապերը խզելու հարց չի դրվում։ Հետևաբար, մենք այս պահին հաշվարկներ անելու որևէ անհրաժեշտություն չենք տեսնում», – հավելել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը հաշվարկել է տնտեսության հնարավոր վնասը ԵԱՏՄ-ի հետ կապերի կրճատման կամ խզման դեպքում։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները տեխնիկական բնույթ են կրում, և հիմա իմաստ չունի եզրակացություններ անել Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառության վերաբերյալ։

Նրա խոսքով․ «Առևտրաշրջանառության վերաբերյալ ինչ-որ վերլուծություններ անելու պարզապես որևէ իմաստ չեմ տեսնում, և հույս ունեմ, որ այն խնդիրները, որոնք հիմա առաջանում են ապրանքների՝ դեպի Ռուսաստան շարժման հետ, հույս ունեմ, որ դրանք տեխնիկական կլինեն, և շուտով կվերանան»։

Գրիգորյանը նշել է, որ կիսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքը՝ երկրի հարստանալու ծրագրերի վերաբերյալ։ «Իհարկե, ես կիսում եմ Հայաստանի վարչապետի կարծիքը։ Դա ըստ սահմանման այդպես է։ Ինչպես կհարստանա, ինչ կլինի, ինչպիսի հոսքեր կլինեն՝ դա երկար խոսակցություն է։
Հիմա ինձ համար դժվար կլինի ոտքի վրա պարզապես մեկ խոսքով պատասխանել ձեր այս հարցին», – ասել է ՀՀ փոխվարչապետը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հունիսի 7-ի ընտրություններն ավելին են, քան զուտ հայաստանյան լինելը, համաշխարհային մեծ ինտրիգ կա․ Forbes

Հունիսի 7-ի ընտրություններն ավելին են, քան զուտ հայաստանյան լինելը, համաշխարհային մեծ ինտրիգ կա․ Forbes Sun, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով