Հորմուզի նեղուցը բանակցությունների առարկա չեն դարձնի․ իրանցի գործիչ
Sun, 31 May 2026 21:30:33 +0400

Իրանը մտադիր չէ Հորմուզի նեղուցը դարձնել բանակցությունների կամ առեւտրի առարկա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի՝ Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզին։
Իրանցի խորհրդարանականն ընդգծել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված ներկայումս գործող կարգավորումները չեն քննարկվում։
Հիշեցնենք, որ այս շաբաթվա ընթացքում ամերիկյան Axios պարբերականը գրել էր, որ ամերիկյան եւ իրանական բանակցողները համաձայնեցրել են հուշագիր՝ կապված 60-օրյա հրադադարի եւ միջուկային ծրագրի շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ։ Գործարքը դեռ կնքված չէ։ Վերջնական որոշում չի կայացվել ոչ Վաշինգտոնում, ոչ Թեհրանում։ Tasnim-ն էլ հայտնել էր, որ հաստատված չէ նույնիսկ վերջնական տեքստը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր