Հինգշաբթի , 1 Հոկտեմբերի 2026

Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել․ Գառնիկ Դանիելյան

Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել․ Գառնիկ Դանիելյան

Sun, 31 May 2026 22:44:37 +0400


«Կեսօրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից հարձակում է եղել Նաիրի Հոխիկյանի տան վրա, բռնություն է կիրառվել վերջինիս նկատմամբ, հնչեցվել են սպառնալիքներ»,-գրում է «Հայաստան» դաշինքի անդամ Գառնիկ Դանիելյանը:

«ՔՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո Հոխիկյանը պարզել է, որ իր տան արտաքին պատին ամրացված տեսախցիկի մալուխը կտրված է։

Հանցագործության մասին ներկայացվել է հաղորդում:

Խստորեն դատապարտելով տեղի ունեցածը՝ սատարումս եմ հայտնում գործընկերոջս, իսկ օրվա իշխանությանը կոչ անում՝ չանցնել սահմանները: Այլևս անհանդուրժելի են օրինազանցությունները, քաղաքական հալածանքներն ու բռնությունը:

Հետևողական եմ լինելու, որպեսզի օրենքի ողջ խստությամբ պատժվեն նման լկտի պահվածք ցուցաբերած, հանրային գործչին բռնության ենթարկած անձնավորությունները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաքվի կողմից էական է եղել հենց հարթակի օգտագործումը․ ո՞ւր է Փաշինյանի «անշրջելի խաղաղությունը»․ Սուրենյանց

Բաքվի կողմից էական է եղել հենց հարթակի օգտագործումը․ ո՞ւր է Փաշինյանի «անշրջելի խաղաղությունը»․ Սուրենյանց Wed, …