Հունիսի 8-ը՝ առանց կապիտուլյանտ ռեժիմի․ Նիկոլին մի հավատացեք

Հունիսի 8-ը՝ առանց կապիտուլյանտ ռեժիմի․ Նիկոլին մի հավատացեք

Sun, 31 May 2026 22:55:36 +0400


ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հունիսի 8-ը՝ առանց կապիտուլյանտ ռեժիմի։
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք։
2020-ի սեպտեմբերի 27-ին Նիկոլն ԱԺ -ում ասում էր.«Արցախը պետք է ապրի,Արցախը պետք է լինի ինքնորոշված,եւ Արցախը պետք է լինի անկախ,ինքնուրույն,հզոր եւ հպարտ,ինչպես այսօր է,ինչպես եղել է»։
Սա ես չեմ ասել,սա ասել է Նիկոլ Փաշինյանը։
Իսկ այսօր ի՞նչ է ասում նա։
Ասում է ՝Արցախը ե՞րբ է մերը եղել։
Քիչ անց ասում է՝ Արցախը տրվել էր դեռ 1996-ին։
Վաղն էլ կարող է ասել՝ ինչու՞ Զանգեզուրը երբ է մերը եղել,կամ Սեւանի մի ափն է մերը,կամ ՝ Երեւան չէ,այլ՝ Իրիվան է ու այդպես շարունակ։
Որպեսզի հետո գլխներիդ չտաք,հունիսի 7-ին գնացեք քվեարկության ու մի ընտրեք Նիկոլին։
Ընտրեք ընդդիմադիր առաջատար ուժերին,որպեսզի ձեր ձայնը չկորի։
Հունիսի 8-ը առանց կապիտուլյանտների։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետք է վերջ տալ դատարկ խոստումների ժամանակաշրջանին և անցնել գործի

Պետք է վերջ տալ դատարկ խոստումների ժամանակաշրջանին և անցնել գործի Sat, 30 May 2026 23:17:34 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով