Երկուշաբթի , 1 Հունիսի 2026

Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմենները կարևոր հարցեր կքննարկեն․ հանդիպելու են

Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմենները կարևոր հարցեր կքննարկեն․ հանդիպելու են

Mon, 01 Jun 2026 15:30:59 +0400


Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան հայտարարել է Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցի հետ առաջիկա հանդիպման մասին, հայտնում է Ինտերֆաքս-ը։

«Մենք անպայման շատ մոտ ապագայում հանդիպում կունենանք Դմիտրի Վալերիևիչ Լուբինեցի հետ՝ քննարկելու մեր համագործակցության բոլոր հարցերը։ Սա ներառում է մեր տարածքում չգտնվող Կուրսկի բնակիչների վերադարձը, ռազմագերիներին փոխադարձ այցելությունները և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության հետ կապված բոլոր հարցերը», – երկուշաբթի օրը լրագրողներին ասել է Լանտրատովան՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։

Նա պարզաբանել է, որ հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա գերիների հաջորդ փոխանակման ժամանակ։

Լանտրատովան հավելել է, որ հանձնակատարի գրասենյակն այժմ աշխատում է Կուրսկի այն բնակիչների ճշգրիտ թիվը որոշելու ուղղությամբ, որոնց վերադարձը Ուկրաինայի տարածքից Ռուսաստանը կպահանջի։ Նրա խոսքով, Կուրսկի 165 բնակիչ արդեն վերադարձվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հունիսի 7-ի ընտրություններն ավելին են, քան զուտ հայաստանյան լինելը, համաշխարհային մեծ ինտրիգ կա․ Forbes

Հունիսի 7-ի ընտրություններն ավելին են, քան զուտ հայաստանյան լինելը, համաշխարհային մեծ ինտրիգ կա․ Forbes Sun, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով