Լափամանից էին խոսում, իրենք առանց աման են լափում
Mon, 01 Jun 2026 15:45:30 +0400

Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը անդրադարձել է հանրային և քաղաքական իրավիճակին:
«Ես ահագին մարդկանց գիտեմ, որ կարկանդակ, այսինքն «պերաշկի» շատ են սիրում ուտել, բայց «պերաշկի» լափելով նկարվողներից զզվում են, ասեմ՝ առհասարակ լափելով եթեր դուրս եկողներից են զզվում: Բա դուք իշխանության գալուց, գալիս էիք, իբր, վերջ տայիք լափամաններին, չնայած ճիշտ է՝ դուք առանց աման եք լափում, ամեն ինչ եք լափում, եթերում էժանն եք լափում, անեթեր թանկն եք մսխում, էժանագինիկներ ջան»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր