Հեղաշրջումը ձախողեց, հիմա էլ «դարի թշնամի» է անվանել Մոսկվա-Թեհրան դաշինքը

Հեղաշրջումը ձախողեց, հիմա էլ «դարի թշնամի» է անվանել Մոսկվա-Թեհրան դաշինքը

Tue, 02 Jun 2026 16:00:35 +0400


Իրանի վերջին շահի որդին, աքսորյալ գահաժառանգ՝ Ռեզա Փահլավին, կոչ է արել Արևմուտքին վերջ դնել Թեհրանի և Մոսկվայի քաղաքական ազդեցությանը։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Փահլավին, որը նախօրեին այցելել էր Ուկրաինա, հայտարարել է, որ պետք է «պետք է վերջ դնել» Մոսկվայի և Թեհրանի իշխանություններին։

Նա Ռուսաստանի և Իրանի միջև դաշինքն անվանել է «մեր դարաշրջանի գլխավոր թշնամական դաշինք», որը անմիջական սպառնալիք է ներկայացնում համաշխարհային կայունության համար։

Հիշեցնենք, որ Իրանի վերջին շահի որդին հեռակա առաջնորդում էր իր հայրենիքում մի քանի ամիս առաջ բռնկված հակաիշխանական զանգվածային ցույցերը, պարբերաբար հանդես էր գալիս կոչով։ Նա մեղադրում էր Թեհրանի ռեժիմին և կոչ անում իր համախոհներին ամեն գնով պայքարել, գրավել կառավարական շենքերը՝ իշխանությունը տապալելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ է նախատեսում ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության հուշագիրը

Ի՞նչ է նախատեսում ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության հուշագիրը Fri, 12 Jun 2026 14:30:26 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով