Չորեքշաբթի , 30 Սեպտեմբերի 2026

Դնեպրում սգո օր է հայտարարվել․ զոհերի թիվն աճում է, նրանց մեջ երեխաներ կան

Դնեպրում սգո օր է հայտարարվել․ զոհերի թիվն աճում է, նրանց մեջ երեխաներ կան

Tue, 02 Jun 2026 17:30:43 +0400


Դնեպրում հունիսի 3-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիաշատակ ռուսական զանգվածային ավիահարվածի հետևանքով զոհվածների։

«Չորեքշաբթի՝ հունիսի 3-ը, Դնեպրում սգո օր է հայտարարվել անցած գիշեր ավիահարվածի հետևանքով զոհվածների համար», – Telegram-ում հայտարարել է Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, ավելի քան 30-ը՝ վիրավորվել են։

Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ Կիևում զոհերի թիվը հասել է 79-ի։

«Կիևի վրա զանգվածային ավիահարվածի հետևանքով վիրավորվել է 79 մարդ», – ասել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն։

Ավելի վաղ նշվում էր, որ Ուկրաինայի մայրաքաղաքում վիրավորվել էր 64 մարդ, իսկ վեցը՝ զոհվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի վերջո, որքան է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների թիվը

Ի վերջո, որքան է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների թիվը Fri, 18 Sep 2026 11:53:22 +0400 …