Հինգշաբթի , 16 Հուլիսի 2026

Չարենցավանում ՔՊ-ականներն իրար փոր են թափում

Չարենցավանում ՔՊ-ականներն իրար փոր են թափում

Tue, 02 Jun 2026 20:45:52 +0400

Մեր տեղեկություններով՝ Չարենցավան քաղաքում ՔՊ-ականները բաժանվել են 2 բանակի: Չարենցավանի ՔՊ գրասենյակի ղեկավար, ՔՊ-ական Արթուր Գալստյանը, ում չարենցավանցիները Ճնդո են ասում, ըստ որոշ լուրերի, օրեր առաջ վիճաբանել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ:

Մեզ պատմեցին, որ Չարենցավանում ՔՊ-ն չի կարողանում քվեների ցանկալի քանակ ապահովել, այդ իսկ պատճառով ամեն շաբաթ Չարենցավան են այցելում տարբեր ՔՊ-ական պաշտոնյաներ: Օրեր առաջ կրկին Սասուն Միքայելյանն ու մարզպետ Ահարոն Սահակյանն են Չարենցավան այցելել: ՔՊ գրասենյակի ղեկավար Արթուր Գալստյանի հետ վեճ է ծագել:

Մեզ պատմեցին, որ երբ Սասուն Միքայելյանը նկատել է, որ Գալստյանը ձեռքերը գրպանում դրած է խոսում, ձայնը բարձրացրել է, թե. «Ձեռքերդ հանի ջեբիցդ, չես տեսնո՞ւմ` հրամանատար մարդ ա դեմդ կանգնած»:

Այդ վեճի ժամանակ Արթուր Գալստյանին պաշտպանել է վերջերս Ռոմանոս Պետրոսյանի կողմից Չարենցավանի Էլցանցում պաշտոնի նշանակված Կարեն Գեւորգյանը, ում չարենցավանցիները «զուբ Կարեն» են ասում:

Մեզ պատմեցին նաեւ, որ վիճաբանությունից հետո մարզպետն այլեւս չի վստահում Արթուր Գալստյանին, ՔՊ-ի նոր խումբ է ձեւավորել ու նրանց հետ է աշխատում:

Արթուր Գալստյանին հարցրինք՝ ի՞նչ խնդիրներ են առաջացել Ձեր, մարզպետի և Սասուն Միքայելյանի միջեւ, որ վիճել եք. «Բայց Ձեզ էդ ո՞վ ա էդպիսի սուտ բաներ ասել: Իրենք մի անգամ են եկել, մի անգամ էլ վարչապետի այցի ժամանակ են եկել: Ինչ վիճաբանություն` սուտ տեղեկություններ են, մենք շատ սերտ հարաբերությունների մեջ ենք, մեր մեջ էդպես բան չի կարա լինի, ով որ Ձեզ ասել ա, սուտ տեղեկություն ա տվել: Եթե դուք համոզված եք, որ դա 100 տոկոս ճիշտ է. էլ ինձ ինչի՞ եք զանգել: Ես հերքում եմ, նման բան չի եղել»: Իսկ ի՞նչ գումարային հարցեր են եղել. «Ի՞նչ գումար»: Ես եմ Ձեզ հարցնում`ասում են գումարային հարցեր եք քննարկել. «Ես Ձեզ անկեղծ եմ ասում, ով որ Ձեզ էդպիսի բաներ է ասում, ինքը սրիկա է, խաբեբա է, չի էլ ամաչում: Մի բանը եթե մոտավոր ճիշտ ասեն, դա ուրիշ բան, բայց նման բան չի եղել, չկա, ով որ Ձեզ ասել է, փոխանցեք՝ ինքը սուտասան սրիկայա, լավ ագենտ չի, գոնե ճշմարտությունը ասի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ընտրություններից հետո ո՞ր նախընտրական խոստումների մասին այլեւս չի խոսվում

«Հրապարակ»․ Ընտրություններից հետո ո՞ր նախընտրական խոստումների մասին այլեւս չի խոսվում Tue, 14 Jul 2026 10:15:55 …